Շումախերի որդին մտադրվել է հանդես գալ «Ֆորմուլա-1»-ում

23:39 • 18.10.17

Գերմանացի ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի որդին՝ Միկը հայտարարել է, որ ձգտում է հայտնվել «Ֆորմուլա-1»-ում:

«Ես կենտրոնանում եմ ինքս ինձ վրա, և չեմ նայում մյուս մրցարշավորդներին: Բոլորն էլ յուրովի են առաջ ընթանում, չի կարելի է համեմատել: Ես քայլ առ քայլ եմ առաջ շարժվում և փորձում եմ պատրաստել ինձ ապագայի համար: Երբ հասկանամ, որ պատրաստ եմ, կանեմ հաջորդ քայլը», - Lenta.ru-ն մեջբերում է Շումախեր կրտսերի խոսքը:

 Ներկա պահին 18-ամյա մրցարշավորդը հանդես է գալիս «Ֆորմուլա-3»-ում: Նախորդ մրցաշրջանում նա զբաղեցրել է 12-րդ տեղն առաջնության ընդհանուր հաշվարկում:

 Հիշեցնենք, որ նրա հայրը՝  «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոնը 2013 թվականին ստացած գանգ-ուղեղային վնասվածքից հետո գամված է անկողնուն և ներկայում բուժում է ստանում Շվեյցարիայի իր տանը:

Վերջերս հայտնի էր դարձել, որ նրա հասակը կրճատվել է 14 սմ-ով, իսկ քաշը 75 կգ-ից հասել 45-ի: