Ամազոնիայում կործանվել է «Գրինփիս» ընկերության ինքնաթիռը, մահացել է 1 մարդ

09:50 • 18.10.17

Ամազոնիայում կործանվել է «Գրինփիս» միջազգային բնապահպանական ընկերության Cessna 208 փոքր ինքնաթիռը, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: 

Վթարը, որի պատճառը դեռևս անհայտ է, խլել է մեկ մարդու կյանք: Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել է ընդհանուր առմամբ 5 մարդ՝ ուղևորներ և անձնակազմի անդամներ: 

Ինքնաթիռում գտնված մյուս 4 անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է: