ԵՄ խորհրդի շենքում ծխի պատճառով մարդկանց տարհանել են

15:37 • 18.10.17

Եվրամիության խորհրդի նոր շենքից աշխատակիցները տարհանվել են՝ օդամղիչ համակարգի ծխահարման պատճառով, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ համակարգը գտնվում է շենքի ներսում տեղակայված ռեստորանում:

Աղբյուրը նկատում է, որ անցած տարվանից միության համաժողովները հյուրընկալող ԵՄ խորհրդի նոր շենքում նմանատիպ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել նաև հոկտեմբերի 13-ին:

Հայտնի է, որ տեխնիկական անսարքության հետևանքով առաջացած ծուխը հանգեցրել է մի քանի մարդու ինքնազգացողության վատացմանը:

Նշվում է, որ միջադեպը չի խանգարի հոկտեմբերի 19-20-ը նոր շենքում Եվրոպական խորհրդի նիստերի անցկացմանը: