Ֆրանսիացի ոստիկանները 10 աջ արմատական զինյալների են կալանավորել

03:11 • 18.10.17

Ֆրանսիայում ոստիկանները 10 աջ արմատական զինյալների են կալանավորել, հաղորդում է Ռոյթերզ գործակալությունը:

Իրավապահ մարմինները հրաժարվել են ձերբակալման կոնկրետ պատճառներն ու մանրամասները հաղորդել, սակայն տեղի լրատվամիջոցները պարզել են, որ զինյալները քաղաքական գործիչների և մզիկիթների վրա հարձակումների կազմակերպման մեջ են կասկածվել:

Նշվում է, որ ձերբակալվածները 17-25 տարեկան են՝ հիմնականում Մարսելից և Սեն Դենիից: