Կանարյան Լա Պալմա կղզում 10 օրում 352 երկրաշարժ է գրանցվել

15:19 • 18.10.17

Կանարյան Լա Պալմա կղզում, որն ակտիվ զբոսաշրջային կենտրոն է համարվում, անցած 10 օրում 352 թույլ երկրաշարժ է գրանցվել, ինչի պատճառով այժմ մասնագետները շուրջօրյա հետևում են Լա Պալմայում սեյսմիկ ակտիվությանը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, առաջին 40 ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են հոկտեմբերի 6-7-ը: Եվս 44 ցնցում տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, մինչդեռ մնացած օրերին երկրաշարժերն ավելի քիչ են եղել:

Նշվում է, որ Լա Պալմա կղզու բնակչությունը մոտ 86.000 է, սակայն զբոսաշրջային սեզոնի ժամանակ այդ թիվը զգալի ավելանում է:

Կանարյան մյուս կղզիների պես Լա Պալման հրաբխային ծագում ունի ու համարվում է արշիպելագում ամենաակտիվը:

 

Картинки по запросу canary la palma island

Картинки по запросу canary la palma island