Թաիլանդում տրանսվեստիտը թալանել է ռուս զբոսաշրջիկի՝ սեռափոխման վիրահատություն անելու համար

11:21 • 18.10.17

Թաիլանդի հարավում գտնվող Պատայա զբոսաշրջային քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա տրանսվեստիտ Սակդ Չուվոնգին, որն իր տրանսգենդեր ընկերուհու հետ կասկածվում է ռուս զբոսաշրջիկի թալանելու համար:

Ինչպես նշում է The Bangkok Post-ը, ոստիկանության վարկածի համաձայն՝ հոկտեմբերի 10-ին զույգը ծանոթացել է բարում նստած ռուս տղամարդու հետ, ինչից հետո նրանք 3-ով հյուրանոց են գնացել: Օգտվելով տղամարդու հարբած լինելու փաստից՝ նրանք գողացել են զբոսաշրջիկի փողերն ու թանկարժեք զարդերը:

Տուժածը գողության մասին իմացել է միայն առավոտյան: Ընդհանուր առմամբ, տրանսվեստիտն իր ընկերուհու հետ գողացել է 120 դոլար ու 250.000 ռուբլի արժողությամբ ոսկյա շղթա:

Ոստիկանությանը հաջողվել է նրանցից մեկին գտնել տեսահսկման տեսախցիկների միջոցով: Հարցաքննության ժամանակ Չուվոնգը պատմել է, որ գումարն իրեն անհրաժեշտ էր սեռափոխման վիրահատություն անելու համար: