Տաջիկստանում հաշվառել են նույնասեռականներին

16:21 • 18.10.17

Տաջիկստանի գլխավոր դատախազությունը և ՆԳ նախարարությունը կազմել են երկրում բնակվող 370 միասեռականից բաղկացած ցուցակ: Այս մասին հայտնում է CA-news պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ՝  ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հաշվառումն անցկացվել է «Բարոյականություն» և «Մաքրում» կոդային անվանումներով գործողությունների շրջանակում:

Նշվում է, որ ցանկում ներառվել է սեռական փոքրամասնության 319 արական և 48 իգական սեռի ներկայացուցիչ: Եվս երեք մարդու նախընտրություն դեռ անհայտ է:

«Այս մարդկանց պատկանելությունը սեռական փոքրամասնություններին ապացուցված է, և նրանք բոլորը հաշվառվել են», - ասվում է հաղորդագրությունում:

Իրավապահ մարմինների աշխատակցի խոսքով՝ միասեռականները հաշվառման են վերցվել, քանի որ նրանք, «ինչպես և մարմնավաճառները, ենթարկված են ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր ռիսկի և ընդգրկվում են բնակչության խոցելի շերտերի խմբում՝ զուգընկերների հաճախակի փոփոխության պատճառով»: