ԱՄՆ-ն աշխատում է Իրաքում դրությունը մեղմացնել. Պետդեպ
ԱՄՆ աշխատում է Իրաքի և Իրաքի Քուրդիստանի հակամարտությունը մեղմացնել, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, ում խոսքով սակայն, Վաշինգտոնը կողմերից որեւէ մեկին չի աջակցում:
«Մենք չենք աջակցում Իրաքի կառավարությանը կամ տարածաշրջանային քրդական կառավարությանը: Մենք պարզապես փորձում ենք մեղմացնել դրությունը», — ասել է Նաուերթը, նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել տարածաշրջանի իր գործընկերների հետ:
Ըստ ներկայացուցչի՝ ԱՄՆ-ն նպատակ ունի հակամարտությունը հնարավորինս լուծել և միասնական Իրաքի հետ գործ ունենալ:










