Ուզբեկստանում վաճառականները մերկացրել և ծեծի են ենթարկել գողության համար կասկածվող կնոջը (տեսանյութ)

13:04 • 18.10.17

Ուզբեկստանի շուկաներից մեկում վաճառականները մերկացրել և ծեծի են ենթարկել կնոջը, որին կասկածել են գողության համար: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Facebook-ում:

Տեսանյութում երևում է՝ ինչպես են մի քանի կին հանել ենթադրյալ հանցագործի բլուզը և կրծկալը: Նրանք մազերից բռնած քարշ են տվել իրենց զոհին և ծեծել ձեռքերով ու ոտքերով, ինչից հետո փորձել են դուրս քշել նրան:

Այդ պահին խառնվել է ևս մի կին, որն, ամենայն հավանականությամբ, նույնպես շուկայի աշխատող է, և հանգստացրել է իր գործընկերներին: Արդյունքում կնոջը վերադարձրել են նրա հագուստը և թույլ տվել գնալ:

Life.ru-ի հաղորդմամբ՝ չի հստակեցվում, թե որ քաղաքում է տեղի ունեցել միջադեպը: