Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 85 CC 555 համարանիշի և Mercedes մակնիշի 35 AQ 651 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։










