Ֆլորիդայում վթարային վայրէջք կատարած փոքր օդանավը բախվել է երկու մեքենայի (տեսանյութ)

15:04 • 19.10.17

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենթ Պիտերսբերգ քաղաքում թեթև շարժիչով օդանավը վթարային վայրէջք է կատարել ճանապարհին և բախվել երկու մեքենայի, այս մասին տեղեկանում ենք տեղի ոստիկանության Twitter-յան պաշտոնական էջից:

Սկզբում ոստիկանները հայտնել են ինքնաթիռի և մի մեքենայի բախման մասին, ավելի ուշ հաղորդվել է, որ այն բախվել է երկու մեքենայի:

Միջադեպի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնք ստացել են համապատասխան բուժօգնություն:

Երեք մարդ հոսպիտալացվել է, թեև նրանց կյանքին վտանգ չի սպառնում: