3:3. Չելսին և Ռոման գերդրամատիկ հանդիպում անցկացրին

01:27 • 19.10.17

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի թերևս ամենադրամատիկ հանդիպումը կայացավ Լոնդոնում:

C խմբի կենտրոնական խաղում «Չելսին» հյուրընկալել էր «Ռոմային». խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3:

Հանդիպման մեկնարկից 11 րոպե անց Դավիդ Լուիսը գեղեցիկ գոլ է խփել: 37-րդ րոպեին Էդեն Ազարը հավասարեցրել է հաշիվը:

Առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ Կոլարովը կրճատել է հաշվի տարբերությունը: 64-րդ րոպեին Ջեկոն հավասարեցրել է հաշիվը, իսկ 6 րոպե անց բոսնիացին դուբլի շնորհիվ նաև առաջ է մղել իր թիմին:

Եվս 5 րոպե անց Ազարը հավասարեցրել է հաշիվը:

Հիշեցնենք՝ խմբի մյուս խաղում ադրբեջանական «Ղարաբաղը» Բաքվում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Խումբը 7 միավորով գլխավորում է «Չելսին», «Ռոման» ունի 5, իսկ «Աթլետիկոն» 2 միավոր, «Ղարաբաղի» ակտիվում 1 է: