Խարկովում արտաճանապարհայինը վրաերթի է ենթարկել անցորդներին

02:06 • 19.10.17

Ուկրաինայի Խարկով քաղաքում Lexus մակնիշի արտաճանապարհային  մեքենան վրաերթի է ենթարկել անցորդներին: Միջադեպի հետևանքով հինգ մարդ մահացել է, ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել Սումսկայա փողոցում: Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները:

Արտաճանապարհայինի կին վարորդին ձերբակալել են, քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին հոդվածով: