Հնդկաստանում ֆուտբոլային թիմը ծեծի է ենթարկել մրցավարներին (տեսանյութ)
Հնդկաստանում ֆուտբոլի սիրողական առաջնության ժամանակ թիմերից մեկի խաղացողները հարձակվել են գլխավոր մրցավարի և նրա օգնականների վրա: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է մարզական լրագրող Շաջի Պրաբհակարանայի Twitter-ի էջում:
Lenta.ru-ն գրում է, որ հանդիպման ընթացքում ֆուլբոլիստները սկսել են կռվել մրցավարի և նրա օգնականների հետ: Նրանցից մեկը ոտքով հարվածել է գլխավոր մրցավարի որովայնին:
«Այսպիսի մարդիկ արժանի չեն խաղալ այս գեղեցիկ խաղը», - գրել է լրագրողը:
These players doesn't deserve to play the beautiful game. pic.twitter.com/2Lltw4yulI
— Shaji Prabhakaran (@Shaji4Football) October 19, 2017










