Պուտինն ափսոսանք է հայտնել, որ Թրամփին իր հայրենիքում չեն հարգում

02:06 • 20.10.17

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ափսոսանք է հայտնել, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին իր հայրենիքում հարգանքով չեն վերաբերվում: Պուտինը նաև նշել է, որ Թրամփը խորհուրդների կարիք չունի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Խոսելով ներկայիս առավել հզոր ղեկավարների մասին՝ Պուտինը հիշատակել է Աֆղանստանինախկին  նախագահ Համիդ Կարզային:

«Մի բան է կառավարել ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, լիովին այլ բան է կառավարել Աֆղանստանը չդադարող քաղաքացիական պատերազմի հանգամանքներում», - ասել է Պուտինը: