Սիրիայում ցուցադրվել են ԻՊ-ից առգրավված խորհրդային տանկերն ու ամերիկյան հաուբիցները (տեսանյութ)

17:08 • 20.10.17

Սիրիական ՍԱՆԱ գործակակությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է կառավարական ուժերի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Ալ Մայադին քաղաքում առգրաված զենքերը:

YouTube-ում հրապարակված տեսանյութում կարելի է տեսնել խորհրդային Т-55 և Т-62 տանկերը, մի քանի տասնյակ միավոր հակատանային զենք, «Շմել» տեսակի կրականետներ, խոշոր տրամաչափի գնդացիրներ, ինքնաձիգներ և այլն: Այս մասին գրում է Telegram-ի Directorate 4 ալիքը, որը զբաղվում է ահաբեկիչների գործունեությանը հետևելով:

Ինչպես նշում է ՍԱՆԱ-ն՝ հղում անելով սիրիական բանակի հրամանատարներից մեկին, առգրավված զինամթերքի շարքում կա Իսրայելի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության զենք, այդ թվում՝ 155 միլիմետրանոց M198 ամերիկյան հաուբից:

Դրանից բացի, հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքեր: Գրոհայիններն օգտագործել են դրանք տարածքը հետախուզելու, նռնակները հակառակորդի դիրքերի վրա նետելու համար: