Եգիպտոսում ահաբեկիչների դեմ մղած մարտի ժամանակ զոհված ոստիկանների թիվը հասել է 70-ի
Եգիպտոսի Ալ-Վահաթ շրջանում ահաբեկիչների դեմ մղվող պայքարի ընթացքում երկրի ՆԳՆ 68 աշխատակից է զոհվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարության աղբյուրը:
Զոհվածները ծառայել են ազգային անվտանգության և կենտրոնական անվտանգության վարչություններում: Նրանց շարքում հատուկջոկատայինների սպայական անձնակազմի վերնախավի ներկայացուցիչներ կային, որոնք մեծ փորձ ունեին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Նշվում է, որ Եգիպտոսի իշխանությունները մինչ այժմ հստակ չեն հայտարարել զոհերի և տուժածների թիվը:
Ոստիկանները կրակահերթի տակ են հայտնվել Կահիրեից 135 կմ հեռավորությամբ գտնվող շրջանում, ահաբեկչական ցանցի վնասազերծման գործողությունների ժամանակ:










