ՏԻՄ ընտրությունների համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 11 տեղական հասարակական կազմակերպություն և 24 լրատվամիջոց

11:08 • 22.10.17

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին  դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել 11 տեղական հասարակական կազմակերպություն՝ 1 017 դիտորդներով:

Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 24 տեղական զանգվածային լրատվության միջոցի 275 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու հանրապետության 69 համայնքներում, այդ թվում՝ քաղաքային. Կապան, Քաջարան, Ախթալա,Ստեփանավան, Տաշիր,  Չարենցավան, Եղվարդ և այլն:

Նշենք, որ Արտաշատում ևԳորիսում կանցկացվեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ: