Մյունխենի ոստիկանությունը կալանավորել է փողոցում մարդկանց դանակահարելու մեջ կասկածվողին

04:48 • 22.10.17

Մյունխենի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, ով դանակահարել է 8 հոգու:

Ըստ լրատվամիջոցների՝ կասկածյալ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Ռոզենհայմերպլաց հրապարակում՝ Մյունխենի պատմական կենտրոնից քիչ հեռու: Բարեբախտաբար զոհեր և ծանր վիրավորներ չկան: