450 հազար ցուցարար դուրս է եկել Կատալոնիայի փողոցները

01:24 • 22.10.17

Հոկտեմբերի 21-ին՝ Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից  հեռացնելու Իսպանիայի նախարարների կաբինետի որոշումից հետո, հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ, գրում է Ռոյթերզ գործակալությունը:

Ցուցարարներն իրենց ձեռքերում ունեն «Ազատություն» և «Օգնեցեք Կատալոնիային» գրությամբ  պաստառներ: Ըստ որոշ տվյալների՝ բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան 450 հազար մարդ:

Նրանց թվում է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, ինչպես նաև Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն: