Չինացի գիտնականները հայտնել են՝ որ սննդամթերքը կօգնի նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը

19:47 • 01.12.17

Օրվա մեջ մի կտոր պանիր ուտելը զգալիորեն նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը: Այս մասին ասվում է չինացի գիտնականների զեկույցում, որը հրապարակվել է European Journal of Nutrition ամսագրում:

Սննդաբաններին հետաքրքրել է՝ ինչու են ֆրանսիացիները հազվադեպ տառապում սրտանոթային հիվանդություններից, չնայած այն փաստին, որ նրանց ավանդական ուտեստները հագեցած են ճարպերով և խոլեստերինով: Վերլուծելով PubMed և EMBASE տվյալների բազաները՝ նրանք պարզել են, որ այս միտումը հատկապես վառ է արտահայտվում պանիրի սիրահարների մոտ:

Վիճակագրության տվյալների համաձայն՝ այս սննդամթերքի ընդամենը 40 գրամը 14 տոկոսով նվազեցնում է սրտային հիվանդությունների և 10 տոկոսով՝ կաթվածի հավանականությունը: Մասնագետները բացատրում են սա նրանով, որ պանիրը բարձրացնում է «օգտակար» խոլեստերինի մակարդակը՝ այս կերպ նվազեցնելով «վնասակար» խոլեստերինի մակարդակը:

Գիտնականների խոսքով՝ չնայած պանիրը պարունակում է սրտային հիվանդությունների առաջացմանը նպաստող մեծ քանակությամբ ճարպեր, կալցիումն օգնում է օրգանիզմին ավելի հեշտ կլանել դրանք, իսկ թթուները կանխում են զարկերակների խցանումը:

 

Չինացի գիտնականները հայտնել են՝ որ սննդամթերքը կօգնի նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը