Ինչպես է աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Երևանում, երևացել գերլուսինը (լուսանկարներ)
Լույս դեկտեմբերի 4-ին Երկիր մոլորակի բնակիչները հնարավորություն են ունեցել հետևելու բնության ամենադիտարժան երևույթներից մեկին՝ գերլուսնին:
Մոլորակի բնական արբանյակն առավելագույն մոտ տարածության վրա է մոտեցել Երկրին, ինչի շնորհիվ սովորականից առավել մեծ ու տպավորիչ տեսք է ունեցել: Հայտնի է, որ գերլուսնի ժամանակ երկնային մարմինը 30%-ով ավելի պայծառ ու 14%-ով ավելի մեծ է երևում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայի Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աշխատակից Թոմ Քերսը պատմել է, որ գերլուսինն առավել մեծ ու պարզ է եղել: Հայտնի է, որ Երկրի ու դրա բնական արբանյակի միջև հեռավորությունը կրճատվել է մի քանի հազար կիլոմետրով:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք մոլորակի տարբեր անկյուններում, այդ թվում՝ նաև Երևանում, դիտարժան գերլուսնի վերաբերյալ արված ամենաուշագրավ լուսանկարները.


























