Ախալքալաքում տան բակում կախված են հայտնաբերել ամիսներ առաջ ինքնասպանություն գործած 19-ամյա աղջկա մորը

15:23 • 10.12.17

Դեկտեմբերի 9-ի երեկոյան Ախալքալաքում ինքնասպանություն է գործել մայիսին ինքնասպանություն գործած 19-ամյա Ու. Ա.-ի մայրը։

Tert.am-ի հետ զրույցում տեղի բնակիչ Արթուր Վարդանյանն ասաց, որ Ու.Ա-ի մորը տան բակում կախված վիճակում հայտնաբերել են հարազատները։

«Նա այդպես էլ չհավատաց այն ապացույցներին, որ իր աղջիկն ինքնասպանություն է գործել»,- ասաց Վարդանյանը։

Վրաստանի ՆԳՆ-ից Tert.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության դրդելը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Թումաս կամրջի տակ հայտնաբերվել էր Ա.Ու.-ի դին։

Հարուցվել էր քրեական գործ` Վրաստանի ՔՕ-ի 115-րդ հոդվածի հատկանիշներով։ Հետաքննությամբ պարզվել էր, որ աղջիկն ինքնասպանություն է գործել։