Ծրագրավորողները ստեղծել են Windows-ի բոլոր տարբերակները կոտրող, բայց աննկատ մնացող վիրուս

19:20 • 10.12.17

enSilo ընկերության ծրագրավորողները Black Hat Europe 2017 համաժողովի շրջանակում ներկայացրել են նոր մեթոդ, որը հնարավորություն է տալիս կոտրել Windows-ի բոլոր տարբերակներն ու միևնույն ժամանակ աննկատ մնալ հակավիրուսային ծրագրերի կողմից:

Ինչպես նշում է Bleeping Computer-ը, մասնագետները պատմել են, որ նոր վիրուսը կոչվում է Process Doppelganging: Համակարգիչը վարակելու, բայց միևնույն ժամանակ որևէ հետք չթողնելու համար այն օգտագործում է NTFS  մեխանիզմներ:

Ծրագրավորողները մանրամասնել են, որ Process Doppelganging-ը փորձարկելու ժամանակ պարզել են, որ այն կարողանում է շրջանցել ամենաառաջադեմ հակավիրուսային ծրագրերը:

Այնուհանդերձ՝ նրանք վստահեցրել են, որ այս մեթոդի կիրառումն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ դրա համար խոր գիտելիքներ են անհրաժեշտ։

Ծրագրավորողները ստեղծել են Windows-ի բոլոր տարբերակները կոտրող, բայց աննկատ մնացող վիրուս