Չինաստանի բնակչուհին երկու անգամ iPhone X է գնել և ստիպված եղել վերադարձնել սմարթֆոնները՝ Face ID-ի թերության պատճառով

19:09 • 15.12.17

Չինաստանի Նանկին քաղաքի բնակչուհին երկու անգամ նոր iPhone X է գնել և վերադարձրել այն խանութին, քանի որ Face ID դեմքի ճանաչման ծառայությունը ճանաչել է նրա գործընկերուհուն որպես սմարթֆոնի տեր:

Scmp.com-ի հաղորդմամբ՝ Յան ազգանունով կինը դիմել է աջակցության ծառայությանը, երբ սմարթֆոնն առաջին անգամ հանվել է արգելափակումից: Աջակցության ծառայությունում նրան չեն հավատացել՝ ասելով, որ Face ID-ը չի կարող շփոթել դեմքերը:

Նշվում է, որ այդ ժամանակ կինը ստիպված է եղել իր գործընկերուհու հետ գնալ ֆիրմային խանութ և տեղում ցուցադրել դեմքի ճանաչման ծառայության թերությունը:

Խանութի աշխատակիցները որոշել են, որ խնդրի պատճառը սմարթֆոնի տեսախցիկն է, և վերադարձրել են գումարը: Կինը, հույս ունենալով, որ խնդիրն իրոք կապված է տեսախցիկի հետ, ևս մեկ սմարթֆոն է գնել, սակայն իրավիճակը կրկնվել է, և նա ստիպված է եղել կրկին վերադարձնել ապրանքը:

Չինաստանի բնակչուհին երկու անգամ iPhone X է գնել և ստիպված եղել վերադարձնել սմարթֆոնները՝ Face ID-ի թերության պատճառով