Մեքսիկայում 3 ամսում մոտ 13.000 երկրաշարժ է տեղի ունեցել

10:21 • 27.12.17

Ընթացիկ տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մեքսիկայում տեղի է ունեցել ավելի քան 12.700 երկրաշարժ՝ 1.2-8.2 մագնիտուդ ուժգնությամբ:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:

Ըստ մասնագետների՝ ստորգետնյա ցնցումների առավել մեծ քանակը՝ 5.700, գրանցվել է սեպտեմբերին: Մասնավորապես` սեպտեմբերի 7-ին և 19-ին երկրում տեղի է ունեցել հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած 2 հզոր երկրաշարժ:

Դրանից հետո Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ տարերային աղետի հետևանքների վերացման համար անհրաժեշտ է 2.5 մլրդ դոլար: