Հայուհի մոդելը զրկվել է վիցե-միսս Diamond տիտղոսից տեխնիկական սխալի պատճառով

20:19 • 27.12.17

Վրաստանում անցկացված Miss Diamond of the World 2017 միջազգային գեղեցկության մրցույթում առաջին վիցե-միսս Diamond տիտղոսին արժանացել էր հայ մասնակցուհի Արսինե Միսիրյանը, սակայն ձայների կրկնակի հաշվարկման արդյունքում նա զրկվել է տիտղոսից:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, տիտղոսն արդյունքում բաժին է հասել ռուս մոդել Իլոնա Պոնկրատովային:

«Մրցույթի եզրափակչի ավարտից հետո ծրագրի  կողմից ձայների հաշվարկի հարցում տեխնիկական սխալ է հայտնաբերվել. պարզվել է, որ միավորները, որոնք տրվել էին Ռոստովի բնակչուհուն, սխալմամբ հաշվել են հայուհու օգտին: Սխալը ժամանակին ուղղել են. Իլոնա Պոնկրատովան ստացել է իր տիտղոսը», - ասել է մոդելի ներկայացուցիչ Ելենա Ստեպուրան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ձայների վերահաշվարկն իրականացվել է արդեն մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ավարտից հետո: