Մոսկվայի «Մենշևիկ» ֆաբրիկայում կրակ բացած և պատանդներ պահող անձը ֆաբրիկայի տերն է. նոր մանրամասներ (ուղիղ միացում)

12:19 • 27.12.17

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Մենշևիկ» ֆաբրիկայում կրակ բացած անձը ֆաբրիկայի սեփականատեր Իլյա Ավերյանովն է, որը նման քայլի է դիմել պարտքերի պատճառով։ 


Եվս մի աղբյուր հայտնում է, որ կրակը բացել է ֆաբրիկայի նախկին սեփականատերը։ «Նախնական տվյալներով՝ ֆաբրիկա է այցելել նախկին տերը։ Նա կրակել է անվտանգության աշխատակցի վրա, և այժմ քայլում է տարածքով ու կրակում»,- ասել է նա։


Հաղորդվում է 1 զոհի, 3 վիրավորի մասին։  Հայտնի է զոհի անունը՝ նա 31-ամյա Ալեքսեյ Կոստիկովն է։


Ինչպես հայտնում է vz.ru-ն, ոստիկանությունը շրջափակել է ֆաբրիկայի տարածքը։ Նշվում է, որ ֆաբրիկայի սեփականատերը թույլ չի տալիս իրավապահներին մտնել տարածք, որտեղ նա պատանդներ է պահում։


Լրատվամիջոցը գրում է, որ հունվարի 18-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը պետք է քններ ֆաբրիկայի սնանկացման վերաբերյալ հայցը։


Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչությանը հղումով, հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Իլովայսկայա փողոցում, գույքային վեճի հետևանքով։ Վեճի բռնված տղամարդկանցից մեկը կրակ է բացել մյուսի վրա։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ոստիկանները շրջափակել են տարածքը և փորձում են կապ հաստատել նրա հետ։