Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շենքերից մեկում. կա զոհ

11:58 • 27.12.17

Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շենքերից մեկում, որի հետևանքով 1 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչությանը հղումով։


Դեպքը տեղի է ունեցել Իլովայսկայա փողոցում, գույքային վեճի հետևանքով։ Վեճի բռնված տղամարդկանցից մեկը կրակ է բացել մյուսի վրա։


Իրավապահ մարմիններում աղբյուրի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ֆաբրիկայի տարածքում։ Տղամարդը նաև մի քանի մարդու է պատանդ վերցրել։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ոստիկանները շրջափակել են տարածքը և փորձում են կապ հաստատել նրա հետ։