Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Դեկտեմբերի 28, ժամը 08:54-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից հերթապահ տեղեկություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 22:01-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.830 և արևելյան երկայնության 57.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Հիշեցնենք, որ Թեհրանից դեպի արևմուտք ընկած տարածքում՝ Ալբորզ նահանգում, տեղական ժամանակով ժամը նույն օրը՝ 00:54-ին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ էր մահացել, 75-ը՝ տուժել։










