Իտալիայի քաղաքացին Երևանում ինքնասպանության փորձ է արել
Իտալիայի քաղաքացին Երևանում ինքնասպանության փորձ է արել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 1:50-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը դեղորայքային ինտոքսիկացիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Իտալիայի Հանրապետության քաղաքացու:
«Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:15-ին Իտալիայի քաղաքացին, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է դեղորայք»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն, կատարավում է քննություն:










