Կարմիր մոլորակում ձմեռ է. ՆԱՍԱ-ն ցուցադրել է սառցապատ Մարսի լուսանկարները
ՆԱՍԱ-ն լուսանկարների շարք է հրապարակվել, որոնցում պատկերված է ձմեռային Մարսը:
Ինչպես գրում է NTV-ն՝ վկայակոչելով ամերիկյան տիեզերական գործակալության հաղորդագրությունը, լուսանկարներն ստացվել են Mars Reconnaissance Orbiter ինքնակառավարվող միջմոլորակային կայանից: Գործակալությունը հայտնում է, որ Կարմիր մոլորակում ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված փոխվում է մոլորակի արտաքին տեսքը:
Մթնոլորտում ածխածնի երկօքսիդը ըստ Ցելսիուսի 125 աստիճան ցրտի պարագայում վերածվում է չոր սառույցի, որը պատում է մոլորակի մակերեսը և տարատեսակ նախշեր է ձևավորում: Մարսիական գարնան գալուն պես չոր սառույցն սկսում է ճաքճքել և գոլորշիանալ, և մոլորակը կրկին փոխում է տեսքը:
Միաժամանակ հայտնի է, որ Մարսի Հարավային բևեռում մշտական ձմեռ է տիրում. ողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը կայուն ցածր է լինում:










