ԱԱԾ-ն հաստատել է՝ կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը ՀՀ. aravot.am

11:39 • 28.12.17

ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Այս մասին aravot.am-ին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելի վաղ կայքը հաղորդել էր, որ իր տեղեկություններով օրեր առաջ ուժային կառույցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ գործողություն է իրականացվել և կանխվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի մուտքը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու պատճառաբանությամբ ԱԱԾ-ն դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել, բայց և տեղեկացրել է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հավաստի տեղեկություններ ստանալու դեպքում կանխարգելիչ նման միջոցառումներ մշտապես են իրականացնում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։