ԱՄՆ-ում տղամարդը փրկել է իր բռնած շնաձկանը և բաց թողել նրան ծով (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում ձկնորսը համարյա մնացել է առանձ ձեռքի, երբ փորձել է փրկել իր բռնած շնաձկանը: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է The Daily Mail-ում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը փորձում տափակաշուրթով գիշատիչի բերանից հանել կեռիկը: Միչ այդ պահն առանց գիտակցության պառկած շնաձուկը փորձում է կծել իր փրկչի ձեռքը:
Բարեբախտաբար, ձկնորսը հասցրել է հետ քաշել ձեռքը՝ գիշատիչի բերանում թողնելով միայն տափակաշուրթը: Տղամարդը սպասել է, մինչև շնաձուկը հանգստացել է, այնուհետև հանել է կեռիկը նրա բերանից և բաց թողել ծով:














