Կոտայքի մարզում նորածին երեխային սպանելու համար մայրը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման

16:29 • 29.12.17

 

Կոտայքի մարզում պոլիէթիլենային պարկով փաթաթված, թղթե արկղի մեջ նորածնի դին Հրազդան քաղաքի անտառում թողած մայրը դատապարտվել է ազատազրկման:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ մայրը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Նշենք, որ երեխայի մորը՝ Լուսինե Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Հրազդան քաղաքում լոգարանի զուգարանագոգին նստած ծննդաբերել է արական սեռի երեխա և երեխայի ճիչը լսելով ու համոզված լինելով ,որ երեխան կենդանածին է,նրան կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ծննդաբերությունից անմիջապես հետո,գտնվելով խիստ հուզմունքի վիճակում և տրավմատիկ հոգեվիճակում,նորածնին մեկ ժամից ավել անօգնական,առանց խնամքի և կերակրելու թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ:

Դրա հետևանքով երեխան մահացել է, որից հետո 2-3օր անց ստրավաթղթե արկղով՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, նորածնի դին տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք ու դնելով թփերի մոտ՝ հեռացել է:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 106-րդ հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Ստեփանյանի գլխավորությամբ հրապարակվել է դատավճիռը, համաձայն որի՝ Լուսինե Մինասյանը մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով: