Հայկական կոնյակը ներառվել է Տուլայի մարզի «Ռոսպոտրեբնադզորի» սև ցուցակում

21:56 • 29.12.17

Ռուսաստանի Դաշնության «Ռոսպոտրեբնադզորի»՝ Տուլայի մարզի վարչության աշխատակիցները հետազոտել են ավելի քան մեկ ու կես հազար լիտր ալկոհոլային արտադրանքը, ինչի արդյունքում 7 փորձանմուշ չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

Ինչպես գրում է Rusarminfo-ն, նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքների թվում է եղել նաև երեք և հինգ տարվա հնեցման հայկական կոնյակ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ըմպելիքում նստվածք կա, որը չպետք է լինի կոնյակի մեջ:

Խախտումների համար, ընդհանուր առմամբ, 72 տուգանք է նշանակվել՝ 800 000 ռուբլու չափով: