Կիմ Չեն Ընն անցած 5 տարիների ընթացքում ամենաքիչը հանրության առաջ երևացել է 2017 թվականին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անցած 5 տարիների ընթացքում ամենաքիչը հանրության առաջ երևացել է 2017 թվականին, այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական Yonhap գործակալությանը։
Այս տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեայի առաջնորդն իրականացրել է 94 ստուգայց, մինչդեռ 2016 թվականին դրանք 133-ն էին:
Հայտնի է, որ Ընի այցելությունների 44 տոկոսը կազմել են տարբեր զորամասեր և ազգային պաշտպանության հետ կապված այլ օբյեկտներ այցերը:
«Սա խոսում է այն մասին, որ Կիմ Չեն Ընը վստահ է իր ռեժիմի կայունության և հասարակության համախմբվածության հարցում, ինչն էլ թույլ է տվել նրան նվազեցնել հանրային գործունեությունը»,-նշել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչ Լի Յու Չժինը:










