Եգիպտոսում հարձակման է ենթարկվել ղպտիական եկեղեցիներից մեկը. կան զոհեր (լուսանկար)
Կահիրեի մերձակայքում գտնվող Հելուան քաղաքում հրաձիգը կրակ է բացել ղպտիական եկեղեցու ուղղությամբ, հայտնում է ria.ru-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
Նշվում է, որ ոստիկանությունը սպանել է հրաձիգին, մինչդեռ հարձակման մյուս մասնակիցները փախուստի են դիմել դեպքի վայրից:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակմանը մասնակցել է 5 մարդ, որոնցից մեկը մահապարտի գոտի է կրել: Ընդհանուր առմամբ, հրաձիգից բացի, սպանվել է 2 մարդ, մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողների վերացման գործողության ժամանակ զոհվել է 3 ոստիկան: Մինչդեռ Եգիպտոսի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կա 9 զոհ, 10 տուժած:
Նշվում է, որ Եգիպտոսում հաճախ են հարձակումներ իրագործվում ղպտիական եկեղեցիների դեմ:











