Իսրայելը հարձակում է գործել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերի վրա՝ ի պատասխան հրթիռակոծման
Իսրայելի զինվորականները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դիրքերի վրա՝ այս կերպ պատասխանելով Գազայի հատվածից հրթիռակոծմանը: Այս մասին ասվում է Իսրայելի բանակի Twitter-յան էջում:
«Տանկերի և ռազմաօդային ուժերի միջոցների օգնությամբ մեր ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների երկու թիրախի: Հարվածը դարձել է Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը», - ասվում է թվիթերյան գրառման մեջ:










