Մեքսիկայում բանտի պետը կալանավորների փախուստի փորձի ժամանակ սրտի կաթված է ստացել ու մահացել

11:06 • 29.12.17

Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆորնիա նահանգի բանտերից մեկի կալանավորների փախուստի փորձը ճակատագրական ավարտ է ունեցել ուղղիչ հաստատության տնօրենի համար:

Ինչպես նշում է ria.ru-ն, նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ մի խումբ ապստամբ կալանավորներ, փորձելով դուրս գալ բանտից, հարձակվել են անվտանգության ծառայության աշխատակիցների վրա:

Դրան ի պատասխան կրակ է բացվել, ինչն էլ դարձել է մեկ կալանավորի մահվան պատճառ: Բացի այդ, վնասվածք է ստացել մի կին, որը տեսակցության էր եկել կալանավորներից մեկին:

Երբ փախուստի փորձի մասին տեղեկացել է բանտի պետ Խուլիան Անգիանո Դիասը՝ տեղում սրտի կաթված է ստացել ու հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: