Լիպեցկում խանդոտ հայը կրակել է մեկ այլ հայի վրա. rusarminfo.ru
Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում խանդոտ հայ ամուսինը հրազենային վնասվածք է հասցրել իր ծանոթին, որը, նրա կարծիքով, չափից ուշադիր էր իր կնոջ նկատմամբ:
Ինչպես գրում է rusarminfo.ru-ն, Լիպեցկի դատարանը 2.5 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանում ծնված Սերգեյ Ղազարովին՝ տուժած Մերկայանի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
Դեպքից հետո տուժածը հոսպիտալացվել է, նա ունեցել է վնասվածքներ որովայնի խոռոչի և ազդոսկրի վզիկի հատվածում:
Ղազարովն ընդունել է իր մեղքը:










