Հայտնի են դարձել Մոսկվայում կանգառի մեջ մխրճված ավտոբուսի վթարի մանրամասները (տեսանյութեր)

12:02 • 29.12.17

Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ «Սխոդնենսկայա» մետրոկայարանի մոտ, տրանսպորտի կանգառում սպասող մարդկանց վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը միջադեպի ժամանակ փորձել է խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից, ինչի հետևանքով մխրճվել է կանգառի մեջ, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Յուրի Տիտովին:

Պաշտոնյան նաև հերքել է դեպքի հետևանքով մարդկանց մահվան մասին լուրը:

«Ըստ նախնական տեղեկության՝ ավտոբուսի վարորդը մեկ այլ տրանսպորտային միջոցի հետ բախումից խուսափելու պահին կորցրել է ղեկի կառավարումն ու մխրճվել կանգառի մեջ»,- մանրամասնել է Տիտովը՝ նշելով, որ զոհեր չկան, սակայն դեպքի հետևանքով տուժել է 3 մարդ:


Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի մասին։