Վրաերթ Երևանի Շերամի փողոցում. 61-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
13:55 • 29.12.17
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.45-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 92/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Աիդա Հարությունյանին։
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










