Անկարայում ստորագրվել է ռուսական C-400-ի գնման վերաբերյալ վարկային համաձայնագիրը. TRT

17:08 • 29.12.17

Թուրքիայի և Ռուսաստանի միջև այսօր կնքվել է C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ վարկային համաձայնագիրը, այս մասին հայտնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը:

Անկարայում համաձայնագրի ստորագրման նախապատրաստության մասին ավելի վաղ հայտնել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թունիսից Թուրքիա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ անցկացրած հանդիպման ժամանակ:

Նա նաև հաստատել է, որ Թուրքիան վարկը կվերցնի ռուսական ռուբլիով, ոչ թե ամերիկյան դոլարով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հետ կնքված գործարքը Թուրքիային կարժենա ավելի քան 2 մլրդ դոլար, որից 1 մլրդ 375 մլն դոլարը Թուրքիան կվճարի աստիճանաբար՝ Ռուսաստանի կողմից տրամադրված վարկով: Եվս 1 մլրդ 125 մլն դոլարը թուրքական կողմը պատրաստվում է վճարել կանխիկ: