Երևանում մետրոյի Գործարանային կայարանի մուտքի մոտ տղամարդու դի  է հայտնաբերվել

15:44 • 29.12.17

 

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 6 ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ շտապօգնության թիվ 62 խումբը կանչով մեկնել է Մետրոյի Գործարանային կայարանի մուտքի մոտ, որտեղ հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։