Ինդոնեզիայում տեղի է ունեցել Սինաբունգ հրաբխի ամենահզոր ժայքումը 2017 թվականին
Ինդոնեզիայի Սումատրա կղզում գտնվող Սինաբունգ հրաբուխը ժայթքել է հերթական անգամ՝ գազի և մոխրի ամպեր նետելով երկինք:
Ինչպես հաղորդում է Press TV-ն՝ մեջբերելով տեղի պաշտոնյաներին, այս շաբաթ տեղի է ունեցել ընթացիկ տարվա ամենամեծ ժայթքումը: Հրաբուխը, որը կրկին ակտիվացել է 2010 թվականին՝ 4 դար տևած լռությունից հետո, կանոնավոր կերպով ժայթքում է 2015 թվականից ի վեր: Հրաբխի ակտիվության պատճառով ավելի քան 3000 ընտանիք է տեղահանվել:
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ժայթքումն ամենամեծն էր, որը տեղի է ունեցել 2017 թվականին՝ առավել մեծ տարածք պատելով մոխրով:
Ակտիվ ժայթքումների հետևանքով տեղի բնակիչները չեն տուժել, սակայն ստիպված են եղել լքել իրենց տներն ու առավել ապահով վայրեր տեղափոխվել:
Ժայթքման հետևանքով առաջացող մոխիրը վնասում է մշակաբույսերը, ինչն, իր հերթին, ֆինանսական դժվարություններ կստեղծի բնակիչների համար:










