ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Մադագասկարի ԱԳ նախարարի հետ

13:17 • 30.12.17

 

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայում նախագոհող երկրի՝ Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ օրակարգրի հարցերին, մասնավորապես բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։