Բեյրութում խուզարկության ժամանակ զենքի ու պայթուցիկ սարքերի արտադրամաս է հայտնաբերվել
Բեյրութի ծայրամասերից մեկում ուժայինները խուզարկության ժամանակ զենքի ու պայթուցիկ սարքերի ստորգետնյա արտադրամաս են հայտնաբերել։ Այս մասին, ինչպես փոխանցում է vesti.ru-ն, հայտնել է «Ալ Վաթանիա» գործակալությունը։
Նշվում է, որ ուժայիններն առգրավել են մեծ քանակությամբ հրացաններ, ձեռքի նռնակներ, զինամթերք։ Արտադրամասի սեփանակատիրոջը ձերբակալել են, նա այժմ հարցաքննվում է։
Ուժայինները նաև խուզարկումներ են անցկացրել հարևանությամբ գտնվող փախստականների ճամբարում, որտեղ ավելի վաղ ծայրահեղականներ էին հայտնաբերվել։
Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 20-ին սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Էրսալ քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 10 ահաբեկիչ, որոնք հարձակումներ ու պայթյուններ էին ծրագրել։










