Չինարիի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
09:04 • 30.12.17
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 30-ին՝ ժամը 06:03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետարանում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:25-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










