Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը. լրատվամիջոցներ (լուսանկար)
Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով SITE կայքէջին, որը մոնիթորինգի է ենթարկում ծայրահեղականների տեղեկատվական ակտիվությունը։
Համաձայն հաղորդագրության՝ հարձակումն իրականացրել են ԻՊ-ի կողմնակիցները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում ինքնաշեն ռումբ է պայթել, որը կրել է խոցող տարրեր։ Պայթյունի հետևանքով տուժել է 18 մարդ, նրանցից 8-ը դեռ հիվանդանոցում են գտնվում։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով միջադեպը, այն անվանել էր ահաբեկչություն։












